Black Opium Eau De Parfum
Black Opium՝ ռոք- շիկ ոճի նոր բույր՝ լցված առեղծվածով և էներգիայով: Հրապուրող, համեղահամ, ծաղկային՝ սև սուրճի (ադրենալինի լիցք), սպիտակ ծաղիկների (հրապուրիչ) և վանիլի (քաղցր զգայականություն) նոտաներով: Նրա հերոսուհին կրակոտ է, դինամիկ, վայրկենական ձգում է դեպի իրեն: Նա ազատ է սոցիալական ստերեոտիպներից, որոնք կապում են մյուսների ձեռքերն ու ոտքերը: Սա ռոկ- աղջիկ է: Նրա բույրը անցաթուղթ է դեպի կուլիսներ, փակ միջոցառումներ, մութ տարածքներ՝ ներսից լուսավորված աստղերով: BLACK-ը սև է՝ գույն առանց գույնի, հակասական գաղափար, որն ասես զգուշացնում է շրջապատողներին. “Այս աղջկա հետ պետք չէ կատակել”: BLACK OPIUM անվանումը, լցված վտանգի ժամանակակից զգացողությամբ, միաժամանակ ռիսկի, քաղցր արգելված պտղի, անթույլատրելի արարքների մասին է, ինչպես նաև՝ կրքոտ ցանկության. այն ինչ ցանկանում ես ավելի ու ավելի, ինչը միշտ պակասում է: Նոտաներ՝ տանձ, թուրինջածաղկի աբսոլյուտ, սուրճ, վանիլ, հասմիկ, պաչուլի: Ոճ՝ նրբագեղ, արտահայտիչ, համեղահամ: Բույր՝ ծաղկային-արևելյան:
Տեսնել ավելին
ID: EI-00002830
֏ 51,800
Տարբերակներ
Ապրանքի նկարագրությունը