Ուղարկել Հաղորդագրություն
Անուն *
Էլ․ փոստ *
Թեմա *
Ձեր հաղորդագրությունը *
Գտեք Քարտեզի Վրա
ՀՏՀ
Որքա՞ն է առաքման արժեքը:
Մինչև 20000դրամ պատվերների դեպքում Երևանում առաքումն արժե 1000դրամ, իսկ 20000 դրամից ավելի պատվերների դեպքում առաքումն անվճար է: Դեպի մարզեր առաքման արժեքը 1000 դրամ է անկախ պատվերի գումարից:
Որքա՞ն ժամանակում է իրականացվում պատվերը:
Պատվերներ կարող եք տեղադրել օրվա ցանկացած ժամի: Մինչև 18.00 պատվեր տեղադրելու դեպքում առաքումն իրականացվում է նույն օրվա ընթացքում: Իսկ 18.00-ից հետո տեղադրված պատվերները կառաքվեն հաջորդ օրվա ընթացքում: Դեպի մարզեր առաքումն իրականացվում է 7-10 աշխատանքային օրվա ընթացքում:
Արտասահմանից պատվերներ ընդունվու՞մ են:
Մենք առաքում ենք միայն Հայաստանի տարածքում: Սակայն, Դուք կարող տեղադրել պատվեր արտասահմանից, որը կառաքվի Հայաստանում։
Վճարման ի՞նչ համակարգեր են գործում:
Վճարումը կարող եք կատարել 3 եղանակով՝
Կանխիկ վճարում առաքման պահին՝ վճարումը կատարում եք կանխիկ առաքչին առաքումը կատարելու պահին:
Առցանց վճարում Idram համակարգի միջոցով՝ վճարումը կատարում եք Idram համակարգով պատվերը գրանցելիս:
Առցանց վճարում բանկային համակարգի միջոցով՝ վճարումը կատարում եք անկանխիկ պատվերը գրանցելիս Ձեր ընտրած բանկային քարտի միջոցով:
Նվեր քարտեր ունե՞ք և ի՞նչ գումարից է սկսում:
Այո, մենք առաջարկում ենք նաև նվեր քարտեր: Նվեր քարտ կարող եք գնել ինչպես մեր ցանկացած խանութ-սրահից, այնպես էլ առցանց: Նվեր քարտերը սկսում են 5000 դրամից Ձեր նախընտրած գումարով: Նվեր քարտերն անժամկետ են։ Դուք կարող եք օգտագործել Ձեր քարտը ցանկացած պահի:
Ինչպե՞ս ստուգել Նվեր քարտի գումարի չափը:
Ձեր Նվեր քարտի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ մեր բոլոր սրահներից։ Մեր աշխատակիցները կստուգեն և կտեղեկացնեն, թե որքան գումար ունեք Ձեր քարտի վրա: Ինչպես նաև կարող եք նվեր քարտի գումարի չափը ստուգել մուտքագրելով քարտի տվյալներն օնլայն համակարգում կամ զանգահարելով մեր օնլայն օպերատորին՝ 011 888 000 (1) :
Ի՞նչ անել, եթե այստեղ չեմ գտնում ինձ հետաքրքրող հարցի պատասխանը:
Ուղարկեք մեզ նամակ info@maryparfum.am էլ. Հասցեին, մեր ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերին կամ զանգահարեք մեր օնլայն օպերատորին՝ 011 888 000 (1): Ուրախ կլինենք օգնել Ձեզ ցանկացած հարցի շուրջ: Մենք ամեն ինչ կանենք հնարավորինս արագ արձագանքելու համար, սակայն խնդրում ենք հաշվի առնել, որ պատասխանը տրվում է 1 օրվա ընթացքում: