Ապրանքներ
ԱպրանքանիշերԱկցիաներՆվեր ՔարտՆորույթներՆվերի Հավաքածուներ

ԱՌԱՔՈՒՄ

Առաքումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում:

1.Առաքման պայմաններ

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են՝ 10:30 - 20:30: Մարզեր առաքումն իրականացվում է մի քանի օրվա ընթացքում:



2.Ապրանքի փոխարինման կարգ

Եթե սպառողին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք և եթե նշված ապրանքը ունի արտադրական կամ գործարանային թերություններ և վաճառողը դրա թերությունների մասին նախապայման չի սահմանել, կամառաքված ապրանքի տեսքը չի համընկնում կայքում եղած նկարին և/կամ նկարագրությանը, ապա սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել փոխարինել այն նմանօրինակ ապրանքով, կամ այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով` գնման գնի համապատասխան վերահաշվարկով: Սպառողի պահանջները քննարկվում են և ապրանքը փոխարինվում է, եթե սպառողը վերադարձրել է թերություններով ապրանքը, նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված է դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը: Բոլոր դեպքում սպառողը պարտավոր է ապրանքը ստուգել տեղում`առաքիչի ներկայությամբ: Եթե գնորդը ընդունում է ապրանքը և հետագայում գնված ապրանքի հետ խնդիր է լինում, ապա maryparfume-ը դրա համար պատասխանատվություն չի կրում: Մնացած բոլոր դեպքերում համաձայն ՝ "Նմանօրինակ ապրանքներով փոխարինման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը հաստատելու մասին" 2002 թվականի հունվարի 30-ի թիվ 77 ՀՀ կառավարության որոշման, վաճառված պարֆյումերակոսմետիկական ապրանքները փոխարինման ենթակա չեն:



3.Առաքման գնացուցակ

Ստորև ներկայացված է առաքման գնացուցակը տարբեր բնակավայրերի համար:

ՀՀ Մարզ , Արժեք (դրամ)

  • Արագածոտն 1000
  • Արարատ 1000
  • Արմավիր 1000
  • Գեղարքունիք 1500
  • Կոտայք 1000
  • Լոռի 1500
  • Շիրակ 1500
  • Սյունիք 2500
  • Տավուշ 1500
  • Վայոց Ձոր 2500
  • Երևան 1000